Քանի որ առավոտվանից որդեգրել եմ բարի դեմքով ֆեյքի կերպար, էսօր կանդրադառնամ միայն բարի բաներին:
Եվ այսպես Լիլի Հովեր, ով՞ է նա: Ով չգիտի, ասեմ, որ նա ներկայացնում է «Եղանակի տեսություն»: Էս էն պահնա, թե ջհանդամ ինչ կասի ինքը' ճիշտ թե սխալ, իրական թե չիրական, պետքա քեզ թե ոչ, բայց ես անձամբ ամեն օր սպասում եմ իրա ներկայացրած եղանակի տեսույթանը :
Լիլի Հովերին այսքան ժամանակ հետևելուց ես չեմ տեսել, որ ինքը մի օր անպատրաստ լինի (աղջկանան էլի), վատ կարդա տեքստը ու եղանակի վատ լինելու պատճառով ինքը տխուր դեմք ունենա: Միշտ ժպտերես, միշտ գեղեցիկ, միշտ գրավիչ այս հաղորդավարուհին, արդեն ունի իրեն սիրողների բանակ (ես անձամբ գիտեմ մի քանի հոգու, ում եղանակը չի հետաքրքրում, բայց իրենք նայում են):
Լիլին ունի նաև մի առավելություն որը շատ քչերը ունեն' ինքը ունի «քաղցր լեզու», այո այո, երևի հասկացաք ինչի մասին եմ ասում, նա էնքան «համով է» խոսում, որ ակամայից ուշադրությունդ չես կարում հետ պահես նրանից:
Դե ինչ Լիլի Հովեր շնորհակալություն, որ Ձեր աշխատանքին վերաբերվում եք ամենայն լրջությամբ:
Հ.Գ. Խոսքը մեր մեջ պապաս էլա իրան շատ սիրում ու նայում: Էսքանի հետո մենակ կասեմ' «Տեր Աստված նենց արա մամաս կյանքւոմ չիմանա, որ Անկախը ես եմ»