Որքան պիտի աղտոտված լինի մարդկային սիրտը, որքան պիտի պղտորված լինի մարդկային ուղեղը, որքան պիտի մարդ չարացած լինի, որ դիմացինին մահ ցանկանա.
Էտ ցանկացողը գոնե մի վայրկյան մտածե՞լ է, որ կարող է մի օր էլ իր մայրը, քույրը, կինը, եղբայրը, կամ հարազատ ու իրեն թանկ մեկը վթարի ենթարկվի և այն լինի ճակատագրական.
Չէք ուզում ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ մաղթել' ՄԻ' ՄԱՂԹԵՔ, բայց ցանկանալ մահ' առնվազն տգիտություն է, անխղճություն, անմարդկային վերաբերմունք մարդու հանդեպ ( և կապ չունի, թե նա ով է ).
Կարդում եմ ոմանց մեկնաբանությունները և նողկանք եմ զգում.
Ես խղճում եմ բոլոր նրանց, ովքեր չեն գիտակցում, թե ինչ են ցանկանում դիմացինին.
Ինչ էլ որ լինի, ինչ իրավիճակներ ու հանգամանքներ էլ որ լինեն' ՄԻ ԿԱԹԻԼ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄԵՆԱԼ ՉԷՐ ԽԱՆԳԱՐԻ .
Շուտափույթ ապաքինում ավտովթարից տուժածներին.