ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը երեկ, գոնե ինձ համար, սենսացիոն հայտարարություն արեց. պատասխանելով ԳԱԼԱ TV ի լրագրողի հարցին, թե ինչպես եք վերաբերվում մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու գաղափարին, պատգամավորը պատասխանում է. "Ես դեմ եմ այս որոշմանը, ընդհանրապես մշակույթը շատ քաղաքային երևույթ է", մյուս մեջբերումը. ՛՛Ինքս համարում եմ, որ մշակույթը այն ոլորտն է, որը պետք է լինի քաղաքում' կենտրոնում՛՛:
Հիմա ինձ ասեք, թե ինչ է անում այս կինը ՀՀ ԱԺ ում? Չեմ ցանկանում անդրադառնալ պատմական իրողություններին, թե Հայաստանի ներկա քաղաքներից որ մեկն էր քաղաք, երբ մյուսը դեռևս գյուղ էր, ցանկանում եմ մեր պատգամավորին հիշեցնել, որ Հայաստանը միայն Երևանը չի, Հայաստանի քաղաքներից են ոչ միայկն պատմական Գյումրին, այլ սահմանամերձ Ագարակն ու Բերդը, Թալինն ու Իջևանը և այլն, հնարավոր է, որ Ձեզ համար Տիկին Աճեմյան Երևանից դուրս Հայաստան չկա, բայց Փառք Աստծո Ձեր նմանները քիչ են:
ՄԻ բան էլ ասեմ՝ եթե Հանրապետության Նախագահն ու Վարչապետը, որքանով ես եմ տեղյակ և որքանով հայտնում է մեր մամուլը, ամեն ինչ անում են, որ առնվազն երկու գերատեսչություններ տեղափոխվեն մեր սիրելի Գյումրի, եթե հանրապետության ղեկավարն է դա ուզում, շատ հետաքրքիր է՝ ով եք Դուք, որ համարձակվում եք Հայաստանում քաղաք համարել միայն Երևանը:
Հ.Գ նման թեմաներին սովորաբար ավելի բուռն եմ արձագանքում, հաշվի առեք այս հանգամանքը հարգելի պատգամավոր:
Կից նյութն` այստեղ: