1974թ. ամռանը, Չինաստանի Սիան քաղաքի մերձակայքում, գյուղացիները ջրհոր փորելիս հայտնաբերեցին արձաններ, որոնք զինվորի տեսք ունեին: Շուտով հնեաբանների առջև կանգնեց կավե արձանների զինված բանակ, որը «հսկում» էր չին կայսր Ցին Շի Հուանդիի (մ.թ.ա. 259-210թթ.) դամբարանը: Ի դեպ, կայսեր հրամանով է կառուցվել նաեւ Չինական Մեծ պարիսպը: