Սկզբում մենք շատ ցանկալի, շատ գեղեցիկ հեքիաթներ ենք հորինում այն կապակցությամբ, թե մարդիկ ինչպես պետք է պահեն իրենց, թե կյանքը, աշխարհն ինչպիսին պետք է լինեն: Հետո մենք այդ հեքիաթը դեմ ենք տալիս աշխարհին ու մարդկանց և պահանջում ենք, որ աշխարհն ու մարդիկ համապատասխանեն մեր այդ հեքիաթին: Եվ երբ նրանք չեն համապատասխանում մեր հեքիաթ-սպասումներին, մենք սկսում ենք վիրավորվել, մենք սկսում ենք նեղանալ, հիասթափվել, գժտվել, կոնֆլիկտների մեջ մտնել, դեպրեսիայի ու ճգնաժամի մեջ ընկնել: Կարճ ասած' տառապել. տեղը-տեղին ու ինչպես հարկն է: Բնականաբար, շատերը դրա համար մեղադրում են դիմացի մարդուն, փոխանակ հասկանան, որ իրենց հեքիաթների համար բացառապես միայն իրենք են պատասխանատու, և որ հեքիաթներով իրեն կերակրելը վտանգավոր է, եթե դու արդեն մանկության տարիքից դուրս ես եկել:
Հ.Ա.
Ամուսինը բարկանում է կնոջ վրա, որովհետև կարծում է, որ կինը պիտի կռահեր, որ իրեն վաղը սպիտակ վենաշապիկ է հարկավոր լինելու;
Կինը նեղանում է ամուսնուց, որովհետև մտածում է, որ ամուսինը պետք է կռահեր և իր համար ծաղիկներ գներ:
Երեխան նեղանում է ծնողներից, որովհետև նրանք պետք է կռահեին, որ իրեն նոր կոնստրուկտոր է հարկավոր և այլն…
Այսինքն, մենք սկզբում հորինում ենք, թե ուրիշ մարդիկ ինչպես պետք է իրենց պահեն: Այնուհետև համոզվում ենք, որ նրանք իրենց այդպես չեն պահում: Եվ նեղանում ենք նրանցից դրա համար: Դա նորմալ է, չէ՞ որ հոգեբուժարանում դրանից ավել վատ բաներ էլ են լինում:
Ալեքսանդր Սվիյաշ
“Մեծանալու ժամանակը” շարքից: