Երեկ գիշեր պատիս ԼՏՊ ելույթն էի դրել, ինչի հետ կապված մի շարք ընկերներ ինձ նամակներ են հղել, թե բա դու չէիր ժամանակին քննադատում ՀԱԿ-ին ու Պապիին: Չնայած ինձ հանրային դեմք չեմ համարում, բայց այնուամենայնիվ գուշակելով, որ էտ հարցը էլի որոշակի քանակի մարդկանց մոտ կա պատասխանեմ: ՀԱԿ-ին իմ երբեմնի հրապարակախոսական գործունեությանս ընթացքում քննադատել եմ այո, չեմ հրաժարվում արածներիցս ու ասածներիցս, կոնկրետ բուրժուադեմոկրատական թեզն ու բհկ-ծառուկյան լեգիտիմացնելու միտումը նույնպես քննադատելի է իմ համար մինչ այժմ: Ավելին նույն ելույթը, որը շեյր եմ արել, ունի սուր անկյուններ, որոնց միանշանակ համակարծիք չեմ: Հարց, բա էտքանից հետո ինչի եմ շեյր արել մի բան, որի հեղինակի մոտեցումների հետ համաձայնություններ չունեմ: Պարզ պատճառով, կարևորն իմ համար էսօրվա իրավիճակում ոչ էտքան բովանդակությանն, այլ ոճի, մեկնաբանման ու տեքստի կառուցման մեթոդն է: Ցավոք, այնպես ստացվեց, որ հատկապես սեպտեմբերյան հայտնի դեպքերից հետո հայաստանյան քաղաքական դիսկուրսը ամբողջովին պարալիզացվեց, ու ապոկալիպսիսյան, տիեզերագեոպոլիտիկական իռացիոնալիզմը, որը առանց էտ էլ քիչ չէր, պերեդոզ տվեց. Արդյունքները չեն ուշանում, նոր մետամորֆոզներն ու մարգինալների փոքրիկ նորագոյացող բանակիկները բուսնում են կես քայլը մեկ: էս պարագայում, ես որպես քաղաքացի, որպես մարդ ով հումանիտար ոլորտի մեջ է, մարդ ով որոշակի մասնագիտական, աշխատանքային, հրապարակախոսական ու քաղաքական փորձ ունի ԼՏՊ ելույթը շատ տիպիկ, անհրաժեշտ եմ համարում , կրկնում եմ ավելի շատ հենց ոճի ու մեթոդի ' օբյեկտիվություն, ռացիոնալիզմ, պատմահամեմատականություն, առումով, հետո նոր բովանդակության: Անհրաժեշտ խաղի հիմնական կանոնին 'քաղաքական մտածողությանը վերադառնալու իմաստով, իսկ թե էտ կանոնի ներսում ով ինչ բովանդակություն կդնի հետագայում , դա արդեն հետո կերևա: Սա իհարկե չի նշանակում, թե հույսս Պապին է, թե սպասում եմ նրա երրորդ գալստյանը կամ նման բաներ, ոչ: Ոչ պապիից, ոչ մեկից, բացի ինքս ինձնից հույս չունեմ: Պարզապես ֆիքսում եմ քաղաքական դաշտում քաղաքականության մասին եզակի տեքստերից մեկը:

 

Լևոն Մարգարյան