Գրիգոր Զոհրապը հայ գրականությունում հայտնի է որպես նովելիստ: Նա գրել է նաև բանաստեղծություններ և ունի մի անավարտ վեպ: Սակայն այս հոդվածի շրջանակում կանդրադառնամ նրա հեղինակած նովելներին, կփորձեմ վերլուծել դրանք:
Նախ ասեմ, որ հինգ-վեց նովել կարդալուց հետո կարծեցի, թե բոլոր նովելները իրար նման են: Բայց մի քիչ վերլուծության, համեմատության միջոցով հասկացա, որ հեչ էլ նման չեն:
Նովելներն իրար նմանեցնելու պատճառը, երևի այն է, որ կարդացածս նովելների հերոսները հասարակության կողմից ոչ բարոյական համարվող կանայք էին: Կմտածեք՝ «ուրեմն իրար նման են», իսկ իրականում… Զոհրապը միշտ տարբեր իրավիճակ ու լուծումներ է առաջարկում:
Դիտարկենք «Փոստալի» օրինակը: Նախ նշեմ, որ բառը արևմտահայերենից թարգմանաբար նշանակում է անբարոյական կին: Ո՞վ էր փոստալը: Նա մի ամուսնացած գյուղացի կին էր, ով եկել էր քաղաք՝ աղախին աշխատելու, և ով հղիացավ իր «տերերի» տղայից: Ուրեմն ի՞նչ, փոստա՞լ էր: Իհարկե: Վռնդեցին:
Փոստալը՝ Տիգրանուհին, ոչ մի վայրկյան չտրտնջաց: Երեխայի համար արեց ամեն հնարավորը անգամ նրա մահից հետո (փոքր հասակում երեխան հիվանդացավ ու մահացավ): Ուրիշի տանն էր սպասուհի աշխատում, ու իր ստացած ողջ գումարը ծախսում էր երեխայի, իսկ հետո նրա գերեզմանը սարքելու համար:
Ուրեմն ո՞վ էր փոստալը: Նա՞, ով պահում է իր երեխային ու ոչինչ չի ուզում մյուսներից, թե՞ նա, ով բամբասում է այդ կնոջ ետևից «խնդրելով» հասարակությունից իր տղային անմեղ, իսկ Տիգրանուհուն փոստալ կոչել:
Մյուսը «Մագդաղինե» վերնագրված նովելն է: Անունը հավանաբար Աստվածաշնչից է վերցված:
Սա ծնողներ չուներ: Ուներ միայն տատ, փոքր քույր և եղբայր: Ինքը տառաճանաչ չէր, բայց քրոջն ու եղբորը դպրոց էր տվել, որովհետև գիտեր, որ կարևոր է գիտելիքը:
Իր այդ հարազատներին պահում էր՝ վաճառելով իր մարմինը: Այո, հասարակությունը անբարոյական է համարում նրան: Սակայն նա բոլոր հավատացյալներից ամենալավը գիտեր եկեղեցական ծեսերի օրերը, պատարագներին միշտ ներկա էր: Պատարագի վերջին հաղորդությանը չէր մասնակցում՝ գիտենալով, որ տուն հասնելուն պես մեղք պիտի գործի:
Մի օր մեռավ: Մահվանից հետո, բացի հարազատներից, ոչ ոք չհիշեց նրա մասին: Պարզ է, որ նրա արարքները քարկոծվում էին ու չէին ընդունվում: Բայց Զոհրապի ասածն այլ է այստեղ: Մոտավորապես Աստվածաշնչի Մագդաղինեի ձևապերումը. «Թող առաջինը քար նետի նա, ով ոչ մի մեղք չի գործել»:
Այլ իմաստներ ունեն «Ռեհանը», «Զաբուղոն», որոնք, ի դեպ, Զոհրապի նովելներից ինձ ամենաշատն են դուր գալիս: Ենթատեքստը, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ հասկացածս, ասել ափսոսում եմ: Ուզում եմ, որ ինքներդ կարդաք:
Հա, մեկ էլ Զոհրապի լեզվի ու ոճի մասին:
Գրելաոճը հետաքրքիր է, տարբերվող, խոսքը, այս ժամանակաշրջանում ապրող երիտասարդի համար՝ անհասնալի, հասկանալու համար ջանք պահանջող:
Մեկ-մեկ տեքստը երկարում է, ինչը չի կարող վկայել նրա պակաս տաղանդավոր լինելու մասին: Թե չէ Մարկեսը, Բալզակն ու ասենք՝ Բյոլը, նյութը երկարացնելու վարպետներ, հանրահայտ անտաղանդներ պիտի համարվեին: Իսկ հանճարեղը Հեմիգուեյը կլիներ, կամ Սարոյանը: Չշեղվենք:
Հաճախ ավելորդ համարվող նկարագրությունը ճիշտ ու ճիշտ ներկայացնում է տվյալ շրջանի գյուղական/քաղաքային կյանքի մանրամասնությունները: Այս առումով նկարագրություններն էլ պետքական ու արժեքավոր են:
Եզրակացություն չկա:
Ինձ համար Զոհրապը կարող է հայ տաղանդավոր գրողների շարքում դասվել:
Զոհրապը, բարոյականությունը, փոստալն ու… Ասենք՝ Բյոլը
15:00 - 22.Դեկտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
29/01/14 23:32
Բարձրաշխարհիկ էգ առյուծ
29/01/14 23:01
Զոհրապը, բարոյականությունը, փոստալն ու… Ասենք՝ Բյոլը
01/02/24 14:48
Սիրտս վկայում է՝ ընտրություններից առաջ Նիկոլը կալանավորելու է իր եղբորը՝ Արտակ Փաշինյանին․ Զոհրաբյան
07/02/23 11:29
Փաշինյանի ստորագրությամբ «Ստալիչնի պոլկի» տարածքն են վաճառում, ասենք, որ հակապետական բա՞ն է անում
14/07/22 20:11
Ռուբինյանը ներկայացրեց այն պատճառները, թե ինչու են որոշել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ չդիմել
14/02/21 19:32
«Երևանի քաղաքապետարան, որ ավազը բերում շաղ եք տալիս, հետո ո՞վ պիտի հավաքի, ասենք ես իմ տան դիմաց արեցի, բա հետո». Հովհաննես Ավետիսյան
11/04/20 19:31
Ասենք խի՞ պետք ա ես տանը նստեմ, ո՞վ ա ինձ պահելու
05/03/20 14:50
ԱՅՈ-ի շտաբի կարգախոսն է «Այո ասենք հեղափոխությանը»․ հետաքրքիր է, թե որքան մարդ կարող է երկրորդ անգամ գնել ժամկետանց ապրանքը
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան