Իմ թանկագին դուստր Լիլիա

...Հասկանալու համար թե նամակդ կարդալիս ինչ վերապրեցի, պետք է այնպիսի ողբերգական ճակատագրով հայր լինել , ինչպիսին ես եմ :
Չէ՝ որ սիրելիս , ես քեզ չեմ տեսել :Երբ դու ծնվել ես, ես Երևանում չեմ եղել: Մայրդ ինչպես է քեզ մեծացրել, չգիտեմ, բայց ենթադրում եմ , որ հեշտ չի եղել :
Ես հավերժ երախտապարտ եմ նրան՝ մորդ :
Նա անհնարինության չափ բարի էր, քնարական խառնվածք ուներ, իդիալներով կին էր. մի խոսքով՝ հրաշալի մարդ , բայց մեզ վիճակված չէր միասին ապրել...
Երջանիկ կլինեմ , եթե ուղարկես մորդ , քո և իմ սիրելի թոռնուհիների լուսանկարները:
Համբուրում եմ բոլորիդ :

Քո հայր Գարեգին.
12 ապրիլի,1955 թ.

 

Գագիկ Ավետիսյան