Գալիս է նոր տարին, հեռուստաընկերությունները արդեն նկարահանել են իրենց ամանորյա միջոցառումները ու մեզ «զիջի» են տալիս նկարներով ու անոնսներով:
Այսօր արդեն շրջանառվում է Արմենիայի ամանորյա նկարները ու արդեն իսկ նկարներից հասկանում ես, թե ինչ հետաքրքիր շոու ծրագիր է սպասվում մեզ:
Իսկ երեկ ես մի պահ դիտեցի «Շանթի» ամանորյա ծրագրի անոնսըը ու հասկացա, որ այս նոր տարի պետք է երկու հեռուստացույց դնել կողք կողքի, որ երկու հեռուստաընկերոթյունների շոուծրագրերը նայենք ու ոչ մի պահ բաց չթողենք:
Անձամբ ես ամեն տարի երկու շոուծրագրերն էլ նայում եմ ու չի եղել մի դեպք, որ ասեմ. «Լավ էլի, էս անգամ անհետաքրքիր են արել» ու 2014-ի շոուծրագիրն էլ բացառություն չի: Ինձ թվում է ինձ նման արդեն հոգով «բիձացած» մարդիկ, որոնք նոր տարվա քշերը դուս չեն գալիս խլապուշկա պայթցնելու այս նոր տարվա գիշերը ունեն շատ հետաքրքիր զբաղմունք' այս շոուծրագրերը դիտեն ու քնեն:
Չցանկանալով ոչ մեկին նեղացնել, պետք է նշեմ, որ այս երկու հեռուստաընկերություների ամանորյա միջոցառումները մրցակցությունից դուրս են:
Էսքանը: Բոլորիդ մաղթում եմ ուրախ ու տաշի տուշիով ամանորյա քշեր: