Ինչ էլ լինի' քո'նն է էլի հաղթությունը.
Ում հետ քնեմ' քո'նն է էլի արթնությունս,
Ուր էլ գնամ' քո'նն է դարձիս թարմությունը,
Ժպտամ անգամ'խինդով ծածկած տխրությունս,
Սգամ անգամ' արցունքներիս պարզությունը,
Ե'վ իմ զվարթ բարությունը,
Ե'վ իմ հոգնած չարությունը,
Թե մեռնեմ էլ' իմ նորովի հարությունը...
Քո'նն է էլի իմ անկայուն, իմ անընկալ ինքնությունը...
©Միքայել Սարգիս