Աշխարհահռչակ Getty Images գործակալությունը հրապարակել է այս տարվա իր լավագույն լուսանկարների ընտրանին, գրում է bigpicture.ru-ն:
Առաջատար ֆոտոբանկն ավանդաբար ամփոփում է արդյունքները և հրապարակում աշխարհում քաղաքականության, մշակույթի, սպորտի և հասարակական կյանքի ոլորտներում ամենանշանակալի իրադարձությունների լավագույն լուսանկարները:
Զինվորներն առավոտյան մարմնամարզության ժամանակ Չինաստանի Հեյլունցզյան շրջանում. օդի ջերմաստիճանը -30 է:
27 տարեկան բևեռային արջ Բորիսն անզգայացած վիճակում բժշկական հետազոտության ժամանակ:
Հարավային Կորեայի ավիաընկերությանը պատկանող Բոինգ777-ը Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանում վթարի ենթարկվելուց հետո։
Տասնյակ հազարավոր աշխատավորներ և ակտիվիստներ Ջակարտայում պահանջում են նվազագույն աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում:
Տասնյակ հազարավոր աշխատավորներ և ակտիվիստներ Ջակարտայում պահանջում են նվազագույն աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում:
Աշխատավորները պատրաստվում են մաքրել Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոնի շենքի պատուհանները:
Մարդիկ մոմեր են տանում Թայլանդում Բուդդայի արձանի մոտ:
FEMEN շարժման ակտիվիստը հարձակվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա Hannover Messe հանովերյան արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:
Փրկարարական աշխատանքները Բանգլադեշում ութհարկանի շենքի փլուզումից հետո:
Իսպանիայի Պատում դե Բերգայի փառատոնի մասնակիցները, որոնք պարում են թմբուկների ռիթմերի տակ:
«Գունավոր վազքի» մասնակիցներն Ավստրալիայի Գոլդ-Քոստում:
Շրիջիում Կրիշնայի տաճարի մոտ փառատոնի համար հավաքված մարդկանց վրա ներկով ջուր են լցնում: