Հետաքրքիր է, որ Ադրբեջանում կարող է կրկին բարձրանալ վառելիքի գինը՝ չնայած այն փաստին, որ գների բարձրացում արձանագրվել է մոտ 10 օր առաջ: Թանկացել է բենզինը և դիզելային վառելիքը: Այդ մասին բարձրաձայնում է ադրբեջանական մամուլը: Բնական է, որ վառելիքի գնի բարձրացումն անմիջականորեն ազդում է այլ ապրանքների և ծառայությունների գների վրա, ինչը հստակ երևում է Ադրբեջանում: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ հարևան երկրում վառելիքի գինը մոտենում է հայաստանյան գներին, ինչը նույնպես անհասկանալի է: Միջին հաշվարկով բենզինի մեկ լիտրը մոտ մեկ դոլլարից մի քիչ ավել է: Էսպես որ շարունակվի, շատ հնարավոր է, որ հարևանները մեզ տան անցնեն՝ չնայած նավթի մեծ պաշարներին ու «Շահդենիզ 2» հավակնոտ ծրագրին: