Հենց տեսնեք, որ հայերը դադարել են Նոր Տարվա սեղանի համար իրենց կոտորել՝ գոտեպնդվեք.Կնշանակի հիվանդն ապաքինվում ա...)

<<Նոր տարվա գալստյանը մարդիկ պատրաստվում են ինչպես Նոյը՝ ջրհեղեղին: Այն իրական մարտահրավեր է' նետված գավառամիտներին, որոնք ձգտում են տարբերվել մյուսներից: Նրանք ստիպված նոր պարագաներ են ավելացնում տոնական սեղանին և փոփոխում տոնի խորհուրդն ու ծիսականությունը: Իսկ տգետները ակնթարթորեն կապկում են դրանք, որպեսզի ինչ-որ բանով հանկարծ հետ չմնան և սկսվում է ցնորական մրցավազք: Մի մասը ձգտում է զարմացնել մյուսներին, մյուսներն էլ ձգտում են կրկնօրինակել զարմացնողներին: Իսկովքեր փորձում են քննադատել ավելորդ ու անտեղի ճոխություններն ու ծախսերը, համարվում են նախանձ ու հետամնաց: >>