Ի սկզբանե մտածել եմ, որ Վրաստանի ՆԳ նախկին նախարար, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլու ազատազրկման հիմքում՝ քաղաքական շարժառիթներ են։ Սահակաշվիլու կառավարումից օբյեկտիվորեն հոգնած հասասրակությունը «մեծ զոհ» էր պահանջում, ու Բիձինա Իվանիշվիլու թիմը չդիմացավ այդ գայթակղությանը։
Երեկ Վանոն ասել է, թե երկրի դատախազն իրեն շանտաժի է ենթարկել՝ քաղաքական նոր սկանդալ ծնելով հարևան երկրում։
Վարչապետը հեգնանքով հասկացրել է, թե Մերաբիշվիլին հոգեկան խնդիրներ ունի։
Մի քանի անգամ առիթ ունեցել եմ՝ հարաբերվելու Մերաբիշվիլու հետ, ու նա ինձ վրա կազմակերպված մարդու տպավորություն է թողել։
Գրեթե վստահ եմ, որ նախկին վարչապետն երեկ ասել է ճշմարտությունը, իսկ Ղարիբիշվիլին՝ իրականությունը քողարկելու նպատակով, իրեն պահել է տիպիկ սովետական չինովնիկի պես՝ չնայած երիտասարդ տարիքին։