Յուրաքանչյուր հայի պարտքն է ճանաչել և ուսումնասիրել Գարեգին Նժդեհի գործունեությունը։ Մեծ զորավարին առնչվող ցանկացած նյութ ուսումնասիրելիս' էլի ինչ-որ մի նոր բան գտնում ես թողած ժառանգությունից , ավելի մոտենում զորավարի ազգային գաղափարախոսությանը։ Գարեգին Նժդեհի մասին պատմող «Ինչո՞ւ է աղմկում անցյալը» շարքից վաերագրական ֆիլմը դիտելիս չնկատեցի, թե ինչպես անցավ 1ժամ 37 րոպեն։ Տպավորված եմ։ Ի տարբերություն «Գարեգին Նժդեհ» ֆիլմի, այս ֆիլմում չկա զորավարի կերպարը մարմնավորող անձ, բայց ֆիլմն ավելի փաստագրական է, տպավորիչ, ուսուցողական , ավելի գրագետ և ստացված։ Նժդեհի կյանքի բոլոր դրվագները ներկայացված են մանրակրկիտ, և ամենակարևորը՝ ֆիլմում կոնտեքստից դուրս ոչինչ չտեսա ։ Նման ֆիլմ ստեղծելու համար արժե ոչ թե 7 միլիոն դոլար, այլ կրկնակի անգամ ավել գումար ծախսել, թեև համոզված եմ՝ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի համեմատ այս ֆիլմը կյանքի կոչելու համար չնչին գումար է պահանջվել։

Կից նյութն՝ այստեղ: