Բաքվում «Դարի պայմանագրի» կնքումը ևս մեկ անգամ հաստատում է, որ Ադրբեջանը լուրջ գլխացավանք է դառնում Եվրոպային էներգիայի առյուծի բաժինը մատակարարող լուրջ գլխացավանք է: Չնայած այն փաստին, որ Ադրբեջանը չի կարողանա ամբողջությամբ այլընտրանք դառնալ Ռուսաստանին էներգակիրների շուկայում, այնուամենայնիվ սա արդեն իսկ լուրջ խնդիրներ է ստեղծում վերջինիս համար:

 

Եվրոպան իր հերթին հայտնվել է էյֆորիայի մեջ. գործարքը կնքելիս Բաքվում է գտնվել անգամ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլիամ Հեյգը: Առաջիկայում Ռուսաստանն ուղղակի ստիպված կլինի հավելյալ ճնշումներ գործադրել Բաքվի վրա ապագայում հակառուսական ծրագրերից վերջինիս զերծ պահելու նպատակով: Համենայն դեպս ռուսներին հաջողվեց էապես փչացնել գործարքի կնքնան հետ կապված ուրախությունը. որոշ եվրոպական ընկերություններ հրաժարվեցին մասնակցել այս ծրագրին, իսկ Հունաստանի վարչապետը, ճանապարհը կիսատ թողելով, վերադարձավ հայրենիք: