Երբ 2008 թվականին Best սուպերմարկետում ամանորի նախաշեմին սկսեցին վաճառել շնաձուկ ես հասկացա մեր ազգային գլխավոր առանձնահատկությունը: Դա երևակայության պակասն է:


Մենք չունենք գեղարվեստական արժեք կամ թեկուզ հետաքրքրություն ներկայացնող հեռուստահաղորդումներ, որովհետև կա երևակայության դիֆիցիտ: (բացառությամբ հանրայինում վերջերս բովանդակային մի քանի փոփոխությունների)


Մենք առնվազն 20 տարի է չունենք նույնիսկ միջին գրական ստեղծագործություններ, որովհետև կա երևակայության դիֆիցիտ (փոխարենը ունենք ԳՄ նախագահի համար կենաց մահու պայքար):
Մեր փողատերերը քանի որ փող ծախսելու երևակայություն չունեն սեփական ստատուսը ընդգծելու համար բենթլի են առնում:


Մեր տնային տնտեսուհիների ամանորյա երևակայությունը հերիքում է միայն ստալիչնի սալաթի, բլինչիկի ու տոլմայի: Դեսերտին բոլորի տանը դարեր շարունակ ծտի կաթ է ու նապոլեոն:
Մեր ՛՛լրատվական՛՛ կայքերի երևակայությունը հերիքում է միայն կուսության ու սեքսի թեմաներ քննարկելու:
Քաղաքականության մեջ երևակայության բացակայությունը ուղղակի խեղդում է:

 

Սակայն երևակայության դիֆիցիտը ամենասուր կերպով զգացվում է հենց ամանորի նախաշեմին, քանի որ տոնելու համար ամենակարևորը ոչ թե ապխտած կոկորդիլոսն է, այլ հենց երևակայությունը, որ մենք չունենք…