Հիմա հասկացաք?, թե ինչ էր մանում երեկ ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահ Ու-ն:
Ուրոլիքը: Կամ չգիտեմ' ինչը լիքը:
Այսօր ադրբեջանական «Սոքարն» ու ԲիՓի-ն' Բրիտիշ պետրոլյումը պայմանագիր են կնքել Բաքվում:
Որը հետո կդառնա ընդդդեմ ռուսական Հարավային հոսքի' հանուն Տրանս-անատոլիական գազամուղ :
Շահ Դենիզի հանքավայրը, որի մասին այսքան խոսում էինք, իր գործն արեց, փաստորեն:
Սակայն բրիտանկան մավրը չի կարող հեռանալ առայժմ Ադրբեջանից:
Ֆրանսիան հետ է քաշվել դարի այդ պրոեկտից: Նորվեգիան էլ:
Հունաստանին էլ Ռուսաստանն է հետ քաշել:
Այնուհանդերձ, ինչպես կասեր ընկեր Վահանը.
- Յախկ, պարոնայք, բոլորիդ վրայից էլ նավթի հոտ է գալիս:
Իսկ ամենքիդ համագումար ամբողջությունից' նախորդ դարասկզբի' հայ ճակատագրի հոտն է խփում քթներիս.... պարոն «երեկվա» Ուորլիք:
Կարելի էր, չէ փոքր-ինչ դիվանագետ լինել եւ մեկ օրվա տարբերությամբ սեփական հոգին այդքան արագ ադրբեջանցիներին չվաճառել:
Իսկ մեզ թվում էր, թե ամերիլկան ու արեւմտյան տեխնոլոգիաներն ավելի նրբագեղ ու կատարելագործված ու նույնքան էլ արտիստիկ են:
Փաստորեն' նետ:
Դուք նույնքան սապոգավորն եք, որքան' Մատուշկա Ռուսիան: