«Ես դեմ եմ » պայքարի դուրս եկած շատերին մինչև հիմա, դեռ ոչ մի ակցիա կլինի, ցույց կլինի, անունն ինչ ուզում եք դրեք, չեմ տեսել, չեմ հանդիպել, բացառությամբ մի քանիսի ովքեր անվերապահորեն դուրս են գալիս ու պաշտպանում իրենց իրավունքները: Չեմ հասկանում, երբ մարդու գրպանին են կպնում, մարդը ըմբոստանում է, բա մինչև հիմա ու՞ր էիք, այ ձեր ցավը տանեմ (խոսքը վերաբերում է նրանց, ովքեր ինչ-որ կուսակցության շողի տակ, իրենց գրպանի պարունակությունը գիտակցող... նորելուկ բողոքավորներ են)...
Հետո վերջում ավելացնեմ, ինչ տունտունիկ եք խաղում, մինչև հիմա չհասկացաք, որ սահմանադրական դատարան, դիմելով հարց չի լուծվում, մինչև հիմա չհասկացաք, որ սահմանադրական դատարնն էլ է Բաղրամյան 26-ում գտնվում... համոզվեցիք, որ ստորագրություն հավաքելն էլ դարձավ սովորական, որտեղ դատարանը հաշվի չառավ մի խումբ մարդկանց բողոքը գազի գնի ապօրինի թանկացման վերաբերյալ... մի խոսքով, բոլորի հարցերի պատասխանը մեկ տեղում է՝ Բաղրամյան 26, իսկ մնացած կառույցները ուղղակի իրենց գործն են կատարում ու վերջ... իսկ եթե շատերը ուղղակի մասնակցում եմ ցույցերին ուղղակի ինքնահաստատվելու համար, ներողություն՝ ինքնահաստատվեք ինչքան որ պետք է, բայց ոչ ժողովրդի հաշվին...