Ջեյմս Սինեգալ, մարդ, ով իր հետքը թողեց համաշխարհային բիզնեսում' ստեղծելով Costco ընկերությունը, որը կարողացավ հաղթել իր բոլոր մրցակիցներին շնորհիվ ճիշտ ընտրված ռազմավարության: Հենց այդ ռազմավարության մասին էլ կներկայացնեմ այսօր:
Ամերիկյան Costco Wholesale-ն աշխարհում ամենամեծ ակումբային սուպերմարկետ-պահեստ ցանցն է 70 մլրդ դոլար շրջանառությամբ: Սակայն ի տարբերություն մրցակիցների, նրա տնօրենի աշխատավարձը տարեկան 350 հազ. դոլար է' չհաշված պարգևատրումներն ու դիվիդենտները: Այսպիսով Ջեյմս Սինգելը կարողանում է տնտեսել ամեն ինչում: Ամեն ինչում, բացի իր աշխատակիցների աշխատավարձից: Costco-ն ավելին է վճարում, քան իր մրցակիցները, օրինակ' Wal-Mart-ը և Sum’s club-ը: Costco-ն ունի շուրջ 127 հազ. աշխատակից, որոնցից օրինակ գանձապահը կարող է ստանալ շուրջ 40 հազ. դոլար տարեկան:
մարկետինգ
Costco-ն ունի 500 սուպերմարկետ-պահեստներ ամբողջ աշխարհում, որից 100-ը երկրի սահմաններից դուրս: Ո՞րն էր Սինեգալի գաղտնիքը: Ամեն ինչ շատ պարզ է, երբ Wal-Mart-ը վաճառում է 100.000 տեսակ անվանական ապրանք և դրա կառավարման համար կորցնում միլիոնավոր դոլարներ իր ցանցում, ապա Costco-ն ունի ընդհամենը 4000 տեսակ ապրանք: Costco-ի մեկ պահեստ-սուպերմարկետից եկամուտը կազմում է շուրջ 127 մլն դոլար տարեկան: Խանութներն աշխատում են յոթ օր, շաբաթը 69 ժամ: Ոչ մի մեծածախ վաճառակետում այդքան էժան չեն ապրանքները, որքան Costco-ում: Ընկերությունը վաճառում է այնպիսի ապրանքներ, որոնց վրա մարդիկ կարող են խնայողություններ անել:
Costco-ն պահեստ սուպերմարկետ է, այսինքն այստեղ շեշտը դրվում է միայն մեծաքանակ գնումների վրա: Ամեն ապրանքը մանրակրկիտ ձևով ուսումնասիրվում է և գնի, և որակի կատեգորիայում: Իսկ ամենաամուր սկզբունքը մարժան է' 12 % միջմայրցամաքային բրենդերի համար, իսկ 14% սեփական բրենդի' Kirkland Signature-ի համար: Ապրանքների մեծ մասը Costco-ն ձեռք է բերում հենց արտադրողներից, և հանդիսանում է առաջին գծի վաճառող: Դա թույլ է տալիս մեծաքանակ վաճառքի դեպքում մեծ եկամուտներ ստանալ և վաճառել էժան ապրանք:
Մյուս քայլը, որ պետք է նշել հետևյալն է' ինչքան հնարավոր է շուտ սպառվող ապրանքների վաճառք, այդ թվում նաև համակարգչային տեխնիկա, քանի որ Սինեգալը չի սիրում քնեցնել գումարները, այն պետք է անընդհատ պտտվի:
Շարունակությունն` այստեղ