«Վարդանը լավ ընկեր էր, հոկտեմբերյանցի տղա էր: Այն ժամանակ, երբ ինքը եկավ մեզ հետ, հետո գնաց հետախուզության, Կրկժանը, Մալիբեյլին, Ղարադաղլուն դեռ ազատագրված չէին, ու գնացին նրանք: Առաջինը խփեցին ղարաբաղցի Դավիթին, երբ նրանք սարից իջնում էին: Երբ արդեն սարից իջած են լինում, խփում են Գագոյին. Գագիկի ազգանունը չեմ հիշում, Էջմիածնի գյուղերից էր, ուսանողական միությունից: Հետո Հրաչյա Ռոստոմյանին են խփում ջրի մեջ' ճակատից: Էջմիածինցի Անդոն հասցնում է փախչել կրակի գոտուց: Այդ ժամանակ տղերքն արդեն ջրի մեջ շրջապատման մեջ են ընկնում, ու հենց այդ պահին Վարդանին են խփում' թիկունքից: Վարդանից մի քանի մետր հեռու Արամ Պողոսյանն է' նռնակի օղակը քաշած, պատրաստ կանգնում ու սպասում է, որ հենց թուրքերը մոտենան' իր հետ մասին պայթեցնի: Էն էլ, լավ է, տղերքը հասնում են: Թուրքերը փախչում են, բայց արդեն տվել էինք չորս զոհ»:
Պատմո
ւմ է ՏԻգրան Դավթյանը՝ Վարդանի մարտական ընկերը