Գիտես, թե երբ է հոգին կոտրվում... ասեմ... այն ժամին, երբ տեսնում ես նրան ու չես կարող գրկել, չես կարող անգամ խոսել կամ գոնե մի պահ անկեղծանալ, քանզի իսկապես չգիտես, թե ինչ արձագանք կգտնես: Պարզապես հեռվից սկսում ես հայացքը փայփայել ու զարմանալ, որ դու ևս կարող ես նման զգացումներով համակվել, տարօրինակ է, բայց...Գիտես, երբ է հոգին կոտրվում... երբ տարիներ փայփայած անգին ադամանդը, հայտնվում է հանկարծ ցեխաջրի մեջ... չէ, մեկ է, դա դու չես հասկանա, բայց գոնե գիտես ինչ է կատարվում, երբ կոտրվում է մարդու հոգին... ասեմ... Դա ավելի ցավոտ է, քան խոցված սիրտը. սրտի վերքերը սպիանում են, իսկ հոգին կոտրվում է անդառնալի ... ամբողջ կյանքում մեկ անգամ...