Երեկ կայացած մրցանակաբաշխություններից մեկում որոշվել է 2013 թվականի տարվա լավագույն երգչուհին: Չեմ ցանկանում անդրադառնալ' ով է այդ մրցանակակիրը, ինչի՞, որ արժանաիքների համար, այլ ուզում եմ անդրադառնամ մեկ հարցի:
Այս տարի շատ հայտնի ու սիրված մարդիկ կորցրեցինք, բոլորս սրտանց ցավում էինք կորստից: Այդ ցավալի կորուստներից ես կցանականյի խոսել մեր համար սիրված տարբեր ժամանաակների լավագույն երգչուհիներից մեկի' երջանկահիշատակ Ֆլորա Մարտիրոսյանի մասին:
Ֆլորա Մարտիրոսյանը իր երգերով դաստիարակել է բազմաթիվ սերունդներ, մեծացրել է ու իր փորձն է փոխանցել շատ ու շատ այսօրվա «աստղերին»:
Ֆլորա Մարտիրոսյանի երգերը (իմ համար' «Իմ հասակը») դու առանց սրտի տրոփյունի ու հուզմունքի չես կարող լսել, նրա կատարումները իրականում ցնցում են, իրականում մեր հոգու հարազատ են: Ֆլորա Մարտիրոսյանը ունի նաև իր մեծ լուման Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:
Այսքանից հետո ես չեմ կարող հասկանալ, որ այս տարի ի հիշատակ ու ի շնորհակալություն տիկին Մարտիրոսյանի հայ «մրցանակաբշխություններում» ոնց կարող է հետմահու լավագույն երգչուհի տիտղոսը չտրվեր Ֆլորա Մարտիրոսյանին, այլ տրվեր մերօրյա «աստղերին»:
Չնայած իմ խոսրին համոզմամբ նա «Դարի լավագույն երգչուհի» տիտղոսին է արժանի, բայց հարգանքի ցուցաբերումը նույնիսկ այս կերպ չէր խանգարի: