Այսօր կցանկանայի անդրադառնալ (չեմ վախենա էս խոսքից) հայկական հումորիային ժանրի ամենատաղանդավոր դերասան Մկրտիչ Արզումանյանին:
Մկոն էն հազվագյուտ դերասաններից է մեր շոուբիզում, որ իր կողմից կատարված յուրաքանչյուր (գրեթե) յուրաքանչյուր դրվագ հիշվում է:

Բոլորս երևի հիշում ենք 7.5-ի մեջ, երբ նա նմանակում էր «սարդ»-ին, ինձ թվում է սարդը, որ սարդա տենց հումորային չէր կարա ինքն իրեն այդպես նմանակել:
«Կարգին հաղորդման» մեջ Մկոյի ու Հայկոյի դուետը ամենաստացված դուետն էր:
«Կարգին սերիալ»-ում ՄԿոն այնպես էր ղզիկ տղամարդու դեր տանում, որ քեզ թվում էր, թե ինքը հիմա ոչ թե սերիալում է խաղում, այլ իրականում ինքը այդպիսին է (բայց հետագայումմ երբ նայում էիր իր հարցազրույցները հասկանում էիր, որ նա ուղղակի չափից դուրս տաղանդավոր է):
Այս պահին էլ նա խաղում է «Տնփեսա» հումորային նախագծում ու միանգամից մարմնավորում է երկու ծայրահեղություն, բայց այնքան հիասքանչ է անում դա, որ Մկոյի մասին չիմացողը կմտածի, թե զույգ ախպերներ են խաղում:

Դե իհարկե Մկոյի տաղանդի մեջ իր լուման ունի Գյումրեցի լինելը, քանի որ մեր գյումրեցիների հումորը անսպառ է, ուղղակի մեր Մկոն չափից շատ է վերցրել գյումրվա հումորի ու տաղանդի ունակությունները:

Այսքանի հետո կարող եմ հստակ ասել, որ ՄԿՈ-ն հայ հումորի վարպետ է ու հայկական հումորային ոլորտում առաջատարն է: