Սիրելի ընկերներ, քաղաքապետարանն ամենևին աչքիս լույսը չի, շատ հարցերում համաձայն չեմ իրենց հետ, կոնկրետ մեր թաղամասի հետ կապված և ոչ միայն, ես ինքս էլ դիմել եմ պատկան մարմիններին պատասխան ստանալու պահանջով ու ինչքան պետք է ստացել եմ, բայց անկեղծ մի բան եմ ուզում ասել, որը եթե չասեմ՝ իսկապես ազնիվ չեմ լինիիինքս ինձ հետ:

 

Այնպես չի, որ ես Երևանում չեմ ապրում ու չեմ տեսնում
իրականացրած կամ չիրականացրած աշխատանքները, այնպես չի, որ ես մեքենայով եմ շրջում ու երբեք չեմ քայլում նույն այդ սառած փողոցներով, այնպես չի, որ ինձ դա դուր է գալիս, բայց ժող ջան, ի վերջո ձմեռը նրա համար է, որ ձյուն գա, փողոցները սառեն, դա բնությունն է թելադրում ու ամեն ձյան գալուց պետք չի բողոքի ալիք բարձրացնել, էդպես հաստատ չեն թողնելու, մաքրելու են, մի քիչ համբերեք, դա հեշտ գործ չէ :)))

 

Ինձ թվում է կարելի է հասկանալ, որ տրամաբանորեն կարճ ժամանակում հնարավոր չէ մաքրել ամբողջ Երևանը, նույնիսկ կենտրոնը միայն հնարավոր չէ մաքրել, առավելևս՝ երբ այդ աշխատանքների ընթացքում ձյունն էլի տեղում է ու մեծ հաշվով էդ մաքրման աշխատանքներն արդյունք չեն տալիս:

 

Եվ ամենակարևորը, ձյունը մաքրելը տևական աշխատանք է, մեկ ժամվա կամ մեկ օրվա բան չէ, պետք է հետևողականորեն աշխատեն և տեխնիկան, և մարդիկ, բոլորը, որպեսզի քիչ թե շատ նկատելի լինեն ստացված արդյունքները:
Խորհուրդ կտամ, ուղղակի մի հատ տեսնել թե ինչպես են օր ու գիշեր էդ մարդիկ փողոց մաքրում, տեխնիկա աշխատացնում, տարիքներն առած գիշերվա հազարին փողոց առ փողոց գնում գալիս են, մաքրում են անդադար ու ՖԲ-ում էլ բոլորս բողոքում ենք իրանց աշխատանքից:

 

Ավելի լավ է ողջունել ու կոչ անել, որ ավելի նպատակային, ավելի արագ, ավելի ճիշտ ժամերի, ավելի շատ տեխնիկայով, ավելի շատ անձնակազմով ու ամենակարևորը, ավելի շատ եռանդով մաքրեն մեր սիրելի մայրաքաղաքը:

 

Եվ վերջում, էլ ինչ ամանոր առանց առատ ձյան, փոխանակ ուրախ լինենք ձյուն գալուց, միշտ բողոքում ենք, այ քեզ ժողովուրդ

Առջևում ամանոր է, թեթև ապրենք ու մի փոքր կտրվենք առօրյա հոգսերից ուրախանանք, որովհետև տոներն են մոտենում :))))