Սովետի ժամանակ կային Կոմկուսի Պոլիտբյուռոյի նիստեր: Այնտեղ հիմնականում խելքահան ծերուկներ էին:
Գերագույն Սովետում (այսօրվա ԱԺ-ն) քվոտաներով նստած էին կթվորուհիներ, բանվորներ, մշակույթի ներկայացուցիչներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղարի տեղակալը միշտ ռուս էր:
Այսօր արդեն որոշումները կայանում են ՀՀԿ-ի նիստերում, Գալուստների ու Սերժերի շրջապատում, ԱԺ-ն էլ դե գիտեք քվոտաները ոնց են բաժանվում և ինչի դիմաց:
Այսօրվա թաղապետերի բարեկամական կապով նշանակման պահը իհարկե տվել անցել է: Երևանի թաղապետերը տեսեք ովքեր են: Սովետում տենց չէր էդ պահը:
Այլ ձևով չէր էլ կարող լինել: Հին սովետական դպրոցի, այն էլ գավառական, ներկայացուցիչ է Սերժը Սարգսյան, և արդյունքը սա է:
Ուղղակի մտածում եմ, որ մեկ անկախ ամբողջական սերունդ չենք հասցնում մեծացնել: Մաքսային միության նոր սովետի աղետը ավելի շուտ է վրա հասնում: