«... Հիմա, ոնց որ, կուռքերը շատացել են: Հաշվիր, որ չկան: Երբ ուրանում են գլխավորը, մանր բաները շատանում են: Ու շատերից էլ շատ են ուզում, որովհետև եթե տալու հնարավորություն կա, ստանալու էլ գայթակղություն կա, եթե տվող աղբյուրները շատանում են, ստանալու եղանակները բազմանում են, տվողների բազմանալով՝ վարձահատուցման եղանակները ստորանում են: Եվ տուրևառի այս մղձավանջում արժանապատվության հուղարկավորների գորշ թափորը երկրագունդը որերորդ անգամ գոտեվորում է... »:
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ