ՀՀ երգարվեստը շուտանից տիրումեր է եղել: Իսկ այդ սուրբ գործին իր մեծ լուման ունի հայտնի Ավետ Բարսեղյանը: Ո՞ւր է կորել ՀՀ երգարվեստը տիրումայր արածներից գլխավորը՝ Ավետ (լայն հասարակությանը հայտնի՝ Աղետ) Բարսեղյանը:

 

Հիշում եք ժամանակին երգերի 95 տոկոսի հեղինակը ինքն էր ու բոլոր երգերը միապաղաղ էին, հիշում եք ժամանակին տենց հաղորդում չկար, որ այս գեղեցկադեմ երիտասարդը չվարեր: Չեմ կարող չնշել, որ նա որպես հաղորդավար շատ գրագետ էր խոսում ու պատրաստված էր:

 

Իսկ ո՞ւր է հիմա նա՞՞՞ Արձակուրդ է վերցրել երկարաժամկետ՞ կարող է հիմա հարկերից խուսափելու համար ոչ պաշտոնական է երգեր գրում՞ Ես չեմ զարմանա, որ վաղը հեռուստացույցով տեսնեմ, որ նա Լոս Անջելեսում է ապրում ու ստեղծագործում է, ինչպես բոլոր «մտավորականները»: Նախ և առաջ ես չեմ բողոքում, որ նա չկա, որ նա այս պահին մեր շոուբիզում չի, հակառակը շատ ուրախ եմ, քանի որ մեր գլուխները հարդուկողներից մեկը բացակայում է:

 

Ժամանակին լուրեր եմ լսել, որ նրան նեղացրել են շոուբիզի ջոջերը ու «արգելել են» ստեղաներ երևալ: Դե ինչ հուսանք նրա վերադարձին մենք երկար կսպասենք, չնայած նա արդեն իր սև գործը արել ու գնացել է, որի հետևանքները մինչ օրս մեր աչքի առաջ են:


Ինչպես ասում են մեր մեծերը. «Ավետ ջան նենց արա, որ քեզ երկար սպասենք ու կարոտենք»:

Եվ իհարկե մաղթում եմ մեր շատ երգ գրողներին ընտրել Ավետի շատ ճիշտ ճանապարհը ու հաստատ իմացեք. մենք ձեզ չենք կարոտի: