Ժամանա՞կն էր այդ ցանկացել,

Թե՞ օրերը անցան,
Նվիրական դարձավ
Սարի փեշին կպած մի բուռ սև հող,
Տարին կռունկ դարձավ,
Երամի հետ գնաց,
Մայրս արցունք դարձավ ու դարձավ հող:

Տունը հայրենիք չէ՛,
Հայրենիք չէ՛ վանքը,
Հայրենիք է հողը՝ հոր արյան հետ
խառնած,
Սրբություն չէ վանքը, սրբություն է մայրը՝
Կրծքերի մեջ հոգու մեր հավատը պահած:

Հեթանոս եմ ծնվել, մնում եմ հեթանոս
Եվ ասում եմ հիմա
Ես ինձ համար, մարդիկ, և Ձեզ՝ իբրև
խորհուրդ.
Ուր էլ լինեմ, մայր իմ, ուր էլ գնամ,
Գերեզմանիդ հողին աղոթելու կգամ:

Աղվան Մինասյանի բանաստեղծությունների շարքը կարդացեք ԱՆԴԻՆ ամսագրի 11-րդ համարում