Իհարկե վերնագիրը չի նշանակում, որ ես ինկատի ունեմ մարդկային որակակական տեսակները, քանի որ Վոլյան շատ պանիր հաց պիտի ուտի, որ մեր Չարենցի նման տղա լինի: Ուղղակի ուզում եմ անդրադառնամ հումորին:

«Կամեդի Կլաբում» կա մի համար, որը կոչվում է «Լուրջ խոսակցություններ, անլուրջ մարդու հետ», որը հեղինակն է Պավել Վոլյան, մեր «Վիտամինի» տղերքն էլ էտ մասը վերցրել են ու ըստ իրենց ներկայացրածի կարելի է անվանել «Անլուրջ խոսակցություններ լուրջ մարդու հետ»:

 

 

Չարենցը ընտրել է մի իմիջ, որը բնորոշ չի «Վիտամին ակումբի» որդեգրած իմիջին: Նա ցույց է տալիս, որ լուրջ մարդ է ու միաևնույն ժամանակ հումոր է փորձում անել: Ինչքան էլ ուզում ա լավ հումոր լինի, ինչքան էլ ուզում է մեր կյանքի վերաբերվող հումոր լինի, մեկա պիտի դու էլ հումորով դա ներկայացնել, որ «ուտվի»: Ինչ է անում Չարենցը՞ Գալիս ուղիղ տեղը կանգնում է (ասեմ շատ ինտիլիգենտ հագնված) ու փորձում է հումոր անել ու ասեմ, որ շատ դեպքերում նրա արած հումորը չի ընկալում քանի որ նա (իմ կարծիքով) աստղայինով տարված սկսել է մարդկանց վերաբերյալ ծաղրանքով խոսել: Իրեն թվում է, թե ինքը արդեն գրավել է միլիոնավոր հեռուստադիտողների սրտեր ու մարդիկ սրտատրոփ սպասում են իր ելույթին, բայց… բայց դա այդպես չէ ախպերս, մարդիկ քեզ չեն սպասում, մարդիկ քո հումորին են սպասում, որը իհարկե լավն է, քանի որ մենք բոլորս մի պահ մեզ ենք պատկերացնում քո ներկայացրած հումորների մեջ: Եղիր մի քիչ ազատ:

 

 

Որպես վերջաբան ուզում եմ ասեմ. «Հարգելի Չարենց փորձիր ինչ որ մեկին ոչ թե նմանակել այլ ստեղծել քո հեղինակային էջը ու մեզ ուրախացնել այդ էջով, ոչ թե վատ տարբերակով նմանակել ռուսական դերասանին»:
Իհարկե Պավել Վոլյային հասնել չեն կարա շատերը, քանի որ նա շատ աստղային է ու ինչ որ «իզյումինկա» ունի: