Երբ փորձում են համոզել մարդուն, թե որն է նրա համար լավը՝ այն էլ այնպիսի "կուտակային" ջերմեռանդությամբ, որ քիչ է մնում համոզեն, թե իրենք ավելի շատ են մտածում այդ անձի մասին քան ինքը, իրենք ավելի լավ գիտեն, թե 40 տարի հետո ինչպես է ապրելու այդ մարդը, ապա օբյեկտիվորեն մենք գործ ունենք սնամեջ, անբովանդակ քարոզչության հետ: Այս ժամանակ նա անպայման մտածելու է իրեն ուղղված "տաք" կոմունիկացիայի անիմաստ "բլթբլթոցը" և բնականաբար չի վստահելու այդ մարդկանց գոլորշիակերպ խոսքակույտին, որովհետև, օբյեկտիվորեն նաև, այդ մարդկանց մեծ մասը 40 տարի հետո այն աշխարհում կլինի: Իսկ ամեն օր կենսաթոշակի կուտակման դրամատիզացված, մի քանի արարներով տիկնիկային ներկայացում-գովազդը, ապա մարդու ծերանալն իսկապես գալիս է: Ու ինչպես երևում է, հեչ լավ չեն հասկացել Դեյվիդ Քոլենդի տեսությունն ու Պինոչետի նպատակները՝ կուտակային կենսաթոշակը մեկնաբանելով էսկապիստական երանգներով: