Սերս քաղաքի փողոցներում է: Ու կարևոր չէ, թե ուր է գնում բաժան' տրոհված ժամանակի մեջ: Էլ իմ սերը չէ, ամեն ոք նրա հետ կարող է խոսել: Նա չի էլ հիշում, թե ով է իսկապես սիրել իրեն: Աչքերի տենչի մեջ է որոնում իր նմանակին: Անցած տարածքն իր հավատարմությունն է: Հույսն է նկարում և անմտորեն ետ մղում նրան: Առաջնայինն է, բայց և անհաղորդ այդ մեծությանը: Նրա խորքում եմ ես ապրում' իբրև երջանիկ բեկոր: Ու չի գիտակցում, որ նրա գանձն իմ մենությունն է: Մեծ շրջանակում, ուր գրանցվում է սլացքը նրա, ազատությունս փրփրում է այն: