Կոնգոյի ավազանի արեւադարձային անտառներում բնակվում է մոլորակի ամենացածրահասակ ժողովուրդը, որն հայտնի է պիգմեյ կամ նեգրոիլ անունով: Պիգմեյ բառը հունարենից է եւ նշանակում է բռունցք, այսինքն բռունցքի չափ, կարճահասակ: Պիգմեյների ընդհանուր թվաքանակը հասնում է շուրջ հարյուր հիսուն հազարի, որից հիսուն հազարն ապրում է Զաիրի Հանրապետությունում: Տղամարդկանց հասակը՝ 145 սմ է, կանանցը՝ 137 սմ:
Պիգմեյների մասին հիշատակություն կա Հերոդոտի մոտ՝ Ք.ա. V դար: Պարզվում է, որ նրանք 2500 տարի առաջ բնակվել են նաեւ Աֆրիկայի հյուսիսային շրջաններում՝ զբաղեցնելով ընդարձակ տարածք:
Պիգմեյներն այսօր էլ զբաղվում են որսորդությամբ եւ հավաքչությամբ, գործածում են նետ եւ աղեղ: Բանտու նեգրերի հետ կատարում են ապրանքափոխանակություն: Նրանք բաժանվում են մի քանի ազգությունների՝ առանձին հավատքով, լեզվով, ավանդույթներով:
Շատ աշխատասեր են: Դրանից օգտվում են հարեւան ցեղերն ու ժողովուրդները: Պարզվում է, որ պիգմեյները սիրով եւ անվարձահատույց կատարում են նույնիսկ ծանր ֆիզիկական աշխատանքներ՝ փոխարենը չակնկալելով նույնիսկ շնորհակալություն: Նրանք պարզապես հաճույք են ստանում ուրիշներին օգտակար լինելուց: Պատկերացրեք, թե ինչ կլիներ պիգմեյների վիճակը, եթե հայտնվեին Հայաստանում: