Ֆռենդերիս կեսը քննարկում է Իրանի դեսպանի արված հայտարարությունն առ այն, որ երկիրը պատրաստ է ավել գազ մատակարարել միջազգային գներով։ Չգիտես ինչի՝ սաղ մտածել են, որ միջազգային գներն էսօրվա ռուսականից էժան են, թեև դեսպանը նման բան չասեց։ Բայց մեր քթի տակ գտնվող Թուրքիան մեր քթի տակ գտնվող Իրանից գազ ա գնում հենց էդ միջազգային գներով։ Հունվար ամսին 1000 խորանարդ մետրն արժեր 507 դոլար, նոյեմբերին՝ արդեն 570։ Սա համապատասխան լինք։ ։ Մեզ գազը հասնում է 189-ով (վաճառվում 2 անգամ թանկ, բայց խոսքը հիմա դրա մասին չի)։

 


Իրանից Թուրքիան ներմուծում է սպառվող գազի 57 տոկոսը՝ ավելի քան 27 միլիարդ խորանարդ, որը ավելի քան 10 անգամ գերազանցում է Հայաստան ներմուծվող ողջ գազի ծավալը։ Ինչու պիտի Իրանը Հայաստանի նման փոքր սպառողին գազ վաճառի ավելի էժան, քան 12 անգամ ավել սպառող Թուրքիային։ Տնտեսական տրամաբանություն չկա՝ կարող է լինել միայն քաղաքական։ Թեհրանն, իհարկե, տարածաշրջանային լուրջ ամբիցիաներ ունի, բայց առայժմ էն վիճակում չի, որ Հայաստանի համար Մոսկվայի հետ գազային մրցավազքի մեջ մտնի։ Նենց որ, չկա նաև քաղաքական տրամաբանություն։

 


Ու վերջապես, շնորհակալություն Քոչարյանին, Իրան–Հայաստան 711-միլիմետրանոց գազամուղը կարա ապահովի առավելագույնս տարեկան 1.1 միլիարդ գազի մուտք, այնինչ մենք սպառում ենք մոտ 2.3 միլիարդ։ Կրկին շնորհակալություն Քոչարյանին ու Սարգսյանին, գազամուղը ռուսական սեփականություն է՝ տռանզիտի համար ցանկացած թիվ կրակելու հնարավորությամբ։ նենց որ եթե իրանը մեզ նույնիսկ գազը ձրի տա, նրա գինը կլինի էնքան, ինչքան Մոսկվան ա ցանկանում։

 


Ես չգիտեմ այս ամենը թյուրըմբռնում է, ռուսական լծից զզված հասարակության wishful thinking-ի հետևանք, թե իրանական կողմից հատուկ մատուցված կուտ։ Բայց գիտեմ, որ Իրանը ևս սեփական շահեր ունի, ու դեռ փաստ չի, որ հզորանալուց ու պրոբլեմներ հետո ինքը չի դառնա մեր համար նույն տիպի խնդիր, ոնց որ էսօր Ռուսաստանն ու Թուրքիան են։