Երբ նայում ես հայկական երաժշտական մրցութային նախագծերը՝ «Հայաստանի ձայն», «Հայ սուպերսթար», «Դուետ», հասկանում ես՝ ինչքան տաղանդավոր, «ոսկի ձայնով» երեխեք կան Հայաստանում: Բայց…. բայց ո՞ւր են իրենք: Իրենք կամ չկան, կամ էլ այս կամ երգչուհու համերգում որպես երկրորդ ձայն են հանդես գալիս (Բեկվոկալ էլի):
Ինչի՞, ինչն է խնդիրը՞: Իհարկե մարդիկ փող չունեն, ծանոթ պրոդյուսեր չունեն… Իսկ մենք, իհարկե, (պիտի Րաֆֆուն ցիտեմ ու տեղին) դե յուրե չունեք Մշակույթի նախարարություն, մենք, ի դեմս ՀՀ Մշակույթի նախարարության, չունենք պետական հոգածություն այդ «կորած» իրական ոսկի ձայների համար:
Ինչի՞ պիտի Լիլիթ Հովհաննիսյանը դառնա շոու բիզնեսի հայտնի աստղ՞՞՞ .իհարկե ամուսինը երգա գրում: Բա Սոֆի Մխեյանը՞. իհարկե պապան փողոտա: Սիլվա Հակոբյանը՞՞՞ .ո՞նց չլինի, բա քուրը երգա գրում, ախպերը ձայնագրումա, ինքը երգումա, պապան էլ փողնա գտնում: Իսկ այն երգիչները ու երգչուհիները, ովքեր իրականում տաղանդավոր են ու որոշները ուղղակի «ծալած» ունեն վերը նշված աստղերին, պիտի «կորեն»:
Չենք մոռացել, չէ՞՞՞՞ 52 միլոնը: Բա Մշակույթի նախարարը գիտի՞՞՞, թե էտ փողով ինչքան լավ երեխեքի համար կարելի էր տեսահոլովակ պատրաստել, հայտնի դարձնել ու մեր շուոբիզնեսը գոնե քիչ թե շատ հանել 0-ից:
Ինձ թվում է՝ պետք է ու հիմա պարտադիր է, որ Մշակույթի նախարարությունը առանց «մեջքի» լավագույն երեխաներին երևան հանի ու հայտնի դարձնի, քանի որ էդ երեխեքը չպիտի կորցնեն իրենց տաղանդը, թե ինչ է Հասմիկ Պողոսյանը հավես ու ժամանակ չունի:
Մտածե՛ք տիկնայք և պարոնայք, Դուք՝ որպես պետություն, պետք է անտարբեր չլինեք ու մտահոգ լինեք Շուոբիզնեսի որակի մասին:
Հ.Գ, իսկ էն օրը մի տեղ միջոցառման էի, որի ժամանակ «Հայ Սուպերսթար»-1 Սուսաննան նենց երգեց, որ ողջ դահլիճը ոտքի ծափահարում էր: