Մինչ ոմանք էքստազ են ապրում այն որոշումից, որ գազի գինը իբր պետք է էժանանա, մի տեսակ աննկատ մնաց այն փաստը, որ Հայաստանը վերջնականապես կորցրեց իր էներգետիկ ոլորտի վերջի մասնաբաժինը՝ ՀայՌուսԳազԱրդի վերջին 20 տոկոսը փոխանցելով Գազպրոմին՝ կուտակված պարտքերի դիմաց:

 


Դա հարգելիներս, միլլիոնավոր դոլարներ արժեցող մասնաբաժին էր, որը մենք կորցրեցինք ու կորցրեցինք կրկին մեր լուզեր վարչապետի կողմից ղեկավարած լուզերական կառավարության ջանքերի շնորհիվ: Ըստ այդմ, հարց է առաջանում, թե այդ ո՞ր արժանիքների համար Վարչապետի բանկային հաշվին միայն օֆիցիալ տվյալներով պետք է հայտագրվի մոտ մեկ միլլիոն դոլար փող, էլ չասեմ, թե օֆշորներում ու չերևացող հաշիվներում որքան գումար կա:

 


Որ նորմալ պետություն լինեինք, մի շարք չինովնիկներ պետք է իրենց ազատությամբ ու ունեցվածքով պատասխան տային այս խայտառակ գործարկքի համար ու առաջին հերթին՝ Տիգրան Սարգսյանը, որը պատմության մեջ կմտնի որպես ամենախայտառակկ վարչապետռ, որը սկզբում կորցրեց ողջ ոսկու պաշարը, իսկ հետո ողջ էներգետիկ ցանցը: