Արի ու տես' արտաքինից վառ ու շենշող «Հայաստանի ձայնի» կուլիսներում ամեն ինչ չէ, որ հարթ է: Շշուկներ են պտտվում, որ երգիչ Սամվել Գրիգորյանը, ում աղջիկը Հայկոյի թիմից էր, խիստ վիրավորվել է Հայկոյից, ում մինչև վերջին դեպքերը իր ընկերն էր համարում: Բանն այն է, որ Հայկոն Սամվելի աղջկան՝ Նարեին, դուրս է թողել նախագծից՝ նախապատվությունը տալով մեկ այլ մասնակցի: Կարծես թե հստակ պայմանավորվածություն էր նկատվում Հայկոյի ու Սամվելի միջև, և երևում էր, որ Հայկոն խոստացել է տիրություն անել ու առաջ տանել միջին ձայնային և արտաքին տվյալներ ունեցող Նարեին:

 

Այն, որ նման պայմանավորվածությունը հստակ էր և, որ որոշում կար Նարեին օգնել, ակնհայտ էր: Չցանկանալով աղջնակին սթրեսի ենթարկել, երբ մենամարտեր փուլում մրցակիցը անհամեմատ ավելի ուժեղ էր Նարեից, Միքայել Պողոսյանը նախօրոք սեղմեց կոճակը, որպեսզի Հայկոն ընտրության առաջ չկանգնի: Ինչևէ, այս ամենը հասարակական մեծ արձագանք ստացավ, և կասկածի տակ էր Արմենիա TV-ի մեգապրոյեկտի ազնվությունն ու անկողմնակալությունը, ինչն էլ, կարծում եմ, դարձավ Հայկոյի նման որոշման պատճառը:

 

Ասում են' Սամվելը մինչև վերջին պահը հույս ուներ, որ հենց իր աղջիկն է դառնալու Հայաստանի ձայնը, և «քավոր» Հայկոն ներդնելու է մաքսիմալը, որ դա դառնա իրականություն: Շրջանառվող լուրերի համաձայն' այս դեպքը խիստ ազդել է Գրիգորյանների և Հայկոյի հարաբերությունների վրա, և Սամվելը Հայկոյից անգամ հաշիվ է պահանջել: Իսկ թե Հայկոն ինչպես է արդարացել, հայտնի չէ: