Կիսախավար մի ռեստորան,
Մի կում սև սուրճ,
Գավաթ կոնյակ,
Երկու սիգար,
Մի քիչ թախիծ,
Կարծես կամաց գտնում եմ ինձ:
Կիսախավար մի ռեստորան,
Մի զիլ քրքիջ,
Աչքեր թովիչ,
Համառ հայացք,
Ժպիտ մի քիչ,
Դեռ չգտած կորցրի ինձ:
Կիսախավար մի ռեստորան,
Երկու գավաթ,
Շոմպայն մի քիչ,
Սրտի թրթիռ,
Համբույր մի քիչ,
Ու ձուլվեցինք'
Ես քեզ, դու' ինձ:
© Գագիկ Մամուլյան 01.12.2013