Այս հարցը շատերն են տալիս. Իրականում հրաշք միշտ կա մեր շուրջը պարզապես մենք չենք տեսնում այն, բայց այս հարցը հասկանալի է: Ինչու ասենք հիմա չի լինում նման բաներ ինչպես օրինակ մի քանի ձկներով 5000 մարդու կերակրում.
Վերջերս բարեկամս ինձ ուղարկեց Սահակ Եպիսկոպոս Մաշալյանի վերջին քարոզներից մեկի ձայնագրությունը, որի մեջ նա խոսում է այս նյութի մասին ու 2 հետաքրքիր պատճառ բերում, ուր 2րդը լրացնում է առաջինին:
1. Նախ այդ տեսակի հրաշքները մի տեսակ անօգուտ են: Մարդիկ տեսել ու լսել էին Հիսուսի հրաշքների մասին բայց մի քանի օր հետո ամբխը գոռում էր "Խաչիր, Խաչիր դրան" Ղուկաս 23:21: Այսինքն մարդիկ կամ չեն տեսնում հրաշքը, կամ էլ աճպարարին նայելու պես, այստեղ զարմանում/հիանում իսկ այնտեղ մոռանում են:
2. Այս պատճառն ավելի կարևոր է ու լրացնում է նախորդին: Այն փոփոխությունը, որ Տէր Հիսուսն ուզում է բերել, հրաշքով չի լինում: Հրաշքը արտաքին երևույթ է, իսկ ՆԱ ուզում է փոփոխություն քո սրտի, մտքի ու հոգու մեջ: Քո ներսի այն սենյակներում ու դու ամեն վայրկյան որոշումնե ես ընդունում ու առաջնորդվում քո ընդունած որոշումներով: Տէր Հիսուսը այս փոփոխությունն ուզում է տեսնել, որպես սիրո արդյունք, այլ ոչ թէ հրաշքով կաշառված հարաբերության արդյունք:
Իսկական հրաշքն աճելն ու մեծանալն է: Նույնպես էլ, հոգու մեջ փոփոխությունը մեկ վայրկյանում չի լինում, դա մեծացող ու աճող հարաբերություն է Սբ Հոգու հետ, որ ժամանակի ընթացքում տաքացնում ու ներկայանալի է դարձնում անձը հանդեպ իր ստեղծողի: Հիշու՞մ էք Տեր Հիսուսի պատմած թթխմորի պատմությունը, ու նա խմորի թթխմորվելն է համեմատում երկնքի արքայության հետ: Որպեսզի խմորը թթխմորվի ժամանակ է պետք չէ՞
Ով հրաշք է փնտրում, թող այն փնտրի իր մեծանալու և աճելու հնարավորության մեջ: -- Բարին ընդ ձեզ:
Աղբյուրը՝ Արմեն Հարեյանի ֆեսբուքյան էջ