Կարիճների նման' մեր հին պոչը թունոտ, կախ ենք տվել, ավաղ, մեր անզրահ մեջքին,

Նախ ընտրել ենք, ապա' նվերներով պատվել, հիմա զարմանում ենք սրանց անխիղճ տեսքին,
Սրանք մերն են, ծոցից, դասարանից, ցեղից, նույն արյունն է իրենց մեր իսկ երակներում,
Երեկոյան նստած ծռված սեղաններին, իրենց գովքն ենք անում, առավոտյան' մեռնում:
Երբ նա խնամի է, որդի, կամ ամուսին, Ձեզ թվում է սուրբ են, գերտառապած, խիզախ,
Չէ, այդպես չէ, ընկեր, ծառայելով սրանց, կգրավի հոգիդ' ստորաքարշ մի վախ:

Դավիթ Վանյան 29.11.2013թ.
Justyna Copania