Նապոլեոն Ա-ի մահից հետո, Ֆրանսիայի կայսերական աթոռին, տասնամյակներ անց, հայտնվում է Նապոլեոն Գ-ն՝ Շարլ Լուի Նապոլեոն Բոնապարտը (1852-1870), ով Նապոլեոն Ա-ի եղբոր՝ Լուի Բոնապարտի որդին էր։

Ժոզեֆինայից բաժանվելուց հետո Բոնապարտն ամուսնացավ Ավստրիայի կայսր Ֆրանց Ա-ի դստեր՝ Մարիա-Լուիզայի հետ: Թագուհին 1811թ. Նապոլեոնին օրինական զավակ պարգեւեց: Երեխան Նապոլեոն-Կարլ-Ժոզեֆ անվան հետ ստացավ նաեւ «Հռոմի կայսր» տիտղոսը: Երբ կայսրն արգելափակվեց Ս. Հեղինե կղզում, Մարիա-Լուիզան երեխայի հետ հեռացավ հայրենիք՝ Ավստրիա եւ մոռանալով «հոգատար ամուսնուն»՝ ամուսնացավ գեներալ Նեյպերգի հետ: Նապոլեոնի որդին, որը հայտնի էր Նապոլեոն Բ անունով, մահացավ 1832թ.՝ 21 տարեկան հասակում, այդպես էլ չնստելով ո՛չ ֆրանսիական, ո՛չ ավստրիական գահին: Ամեն դեպքում, ֆրանսիացիները նրան ընկալեցին որպես Նապոլեոն Բ եւ 1852-ին գահ բարձրացած նրա հորեղբորորդին ընդունեց Նապոլեոն Գ անունը: