Նոյեմբերի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6 մլն 950 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք' 404 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից տեղեկանում ենք, որ փակման գինը ևս կազմել է 404 դրամ: Մինչ այդ վերջին անգամ գործարք կնքվել էր նոյեմբերի 25-ին. կայացել էր 7 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք' 404.23 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել էր 404.2 դրամ: