Այն, ինչ բնական էր երեկ, այսօր արդեն անբնական է:
Մարդկանց մեծ մասը նման է վայր ընկնող տերևների: Նրանք սավառնում են օդում, պտույտներ են գործում, բայց ի վերջո ընկնում են գետնին: Մյուսները (դրանք շատ չեն) աստղերի են նման: Նրանք ընթանում են որոշակի ուղեծրով և ոչ մի քամի չի կարող պարտադրել, որ շեղվեն իրենց ուղուց:
Կյանքը միշտ ահավոր է: Մենք մեղավոր չենք, բայց և այնպես պատասխանատու ենք: Ծնվում ես և արդեն մեղք ունես: Ես նաև սկսեցի հասկանալ, որ ցավն ու հիասթափությունը և թախիծը առաքվում են մեզ ոչ նրա համար, որ կոտրեն մեր ոգին, զրկեն մեզ արժեքներից ու արժանապատվությունից, այլ նրա համար, որպեսզի խելքի բերեն մեզ և մոտեցնեն մեր հասունությունը: Չի կարելի աշխարհը համարել անկատար կամ դեպի կատարելություն դանդաղ ընթացող: Ոչ, այն կատարյալ է յուրաքանչյուր ակնթարթ, բոլոր մեղքերն իրենց մեջ արդեն ապաշխարանք են կրում, բոլոր մանուկներն իրենց ներսում արդեն ամփոփում են ծերունեներին, բոլոր նորածինները՝ մահը, բոլոր մեռնողները՝ հավերժական կյանքը
Հերման Հեսսե
# R.I.P