cultural.amԵրաժշտագետ Շուշան Հյուսնունցի և կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի հեղինակությամբ օրերս լույս տեսավ «Գագիկ Հովունց. ստեղծագործական դիմանկարի ուրվագծեր - զրույցներ կոմպոզիտորի հետ» գիրքը: Գիրքը հրատարակել է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը: Այստեղ ներկայացված են կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գագիկ Հովունցի կյանքը, երաժշտական ստեղծագործությունը, երաժշտական-տեսական և փիլիսոփայական հայացքները:
Գագիկ Հովունցի կոմպոզիտորական արվեստում մեկտեղվել են երաժիշտ-գիտնականի և երաժիշտ-պոետի շնորհները: Այսօր նա կանգնած է 20-րդ դարի' սեփական տեսական լադա-տոնայնական համակարգ ստեղծած նորարար կոմպոզիտորների կողքին' միևնույն ժամանակ մնալով ակադեմիական երաժշտության անկյունաքարային և ավանդական սկզբունքներին հավատարիմ ժառանգորդ:
Գ. Հովունցի մանկավարժական պրակտիկան իր մշակութային գործունեության ծանրակշիռ մասն է կազմում: Նա եղել է մեծագույն ուսուցիչներ Կարպ Դոմբաևի ու Գրիգոր Եղիազարյանի աշակերտը: Շուրջ 50 տարի Գագիկ Հովունցը Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայում հարմոնիա է դասավանդում՝ սերնդեսերունդ փոխանցելով իր մասնագիտական փորձն ու գիտական հարուստ ձեռքբերումները:
«Գագիկ Հովունց. ստեղծագործական դիմանկարի ուրվագծեր - զրույցներ կոմպոզիտորի հետ» գիրքը բաղկացած է երկու գլխից և ենթաբաժիններից: Առաջին գլխում' «Ստեղծագործական դիմանկարի ուրվագծեր», ներկայացվում է կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործական ուղին, որին զուգահեռ ժամանակագրական սկզբունքով քննվում են Հովունցի' 1960թ-ից մինչ օրս հեղինակած նշանակալից ստեղծագործությունները: Հեղինակների հակիրճ ու հավաստի վերլուծությունների հիմքում ընկած են կոմպոզիտորի չափազանց արժեքավոր դիտարկումները և դիպուկ մեջբերումները: Գրքի կառուցման նմանօրինակ տրամաբանությունը հնարավորություն է տալիս մոտենալ և բացահայտել կոմպոզիտորական հարմոնիկ համակարգի հիմունքները: Այսպիսի կառուցվածքի մեջ որոշիչ է դառնում յուրաքնաչյուր տարր, անգամ' կոմպոզիտորի ստեղծագործություններից առանձնացված նոտային օրինակները:
Երկրորդ գլուխը' Գագիկ Հովունցի հետ երկխոսության բաժինը, հագեցած է տեսական, փիլիսոփայական, գեղագիտական հարցերին վերաբերող մտորումներով: Հարմոնիայի, երաժշտության արդի հիմնախնդիրների, ժամանակակից երաժշտության մասին քննարկումներին զուգահեռ արտացոլվում են բնությանը, մարդկային հարաբերություններին, մահվանը, հավատքին վերաբերող հավերժական թեմաները: Զրույցներում շեշտվում են հատկապես երաժշտության առանձին արտահայտչամիջոցներին նվիրված պատմատեսական մեկնությունները, օրինակ' երաժշտության պրոբլեմը հարմոնիայի պրոբլեմն է, կամ ատոնալ դոդեկաֆոնիայում տոնայնականության բացակայության պատճառով տեմպերացիան բացարձականում է, և 12 հնչյունները ներկայացնում են լոկ իրենք իրենց: Սահմանափակը սահմանափակվում է սահմանափակի մեջ և ներկայանում է որպես սահմանափակ, արդյունքում' 12 քարացած հնչյուն: Տեմպերացիայից «խախտված» բնությունը շարունակում է մնալ խախտված…
Ահա մի մեջբերում. «Վիբրացիան տարածվում է դեպի անսահմանություն: Մեր հոգին կարծես արձագանք լինի, արձագանքը վիբրացվող նյութի: Նյութն ու հոգին միասնական են: Բաժանվելով՝ նրանք չեն անջատվում, անջատված հոգին կրկին կազմված է նյութից և հոգուց, իսկ առանձնացված, մահացած նյութը դառնում է հող՝ նոր կյանքի հող»:
Մեկ ուրիշ դեպքում նշում է, որ խորամանկությունը խելքի նշան է, բայց ոչ հեռատես խելքի:
«Մարդու հասանելիքն է համեստորեն զբաղվել որոշակիով, ավելի խորը բացահայտել իր առարկան, իսկ ամենախորինը, անսահմանը, թերևս, նա ստանում է Աստված-Բնությունից որպես պարգև, որպես փոխհատուցում ազնիվ աշխատանքի, գործի հանդեպ անշահախնդիր սիրո դիմաց»:
«Յուրաքանչյուր առարկայի բովանդակությունը հենց իր մեջ է, յուրաքանչյուր երևույթինը՝ հենց այդ երևույթի մեջ: Երաժշտության բովանդակությունը երաժշտության մեջ է»:
«Ոչինչ չարժե այն ամբողջականությունն ու ներդաշնակությունը, որի ներսում չկա ինքնուրույնություն և բազմազանություն: Եվ ոչինչ չարժե այն ինքնուրույնությունն ու բազմազանությունը, որոնք չեն ստեղծում միասնություն և ներդաշնակություն...»:
Գրքի վերջում տեղադրված հավելվածի շնորհիվ ընթերցողը հնարավորություն ունի ծանոթանալու Գ. Հովունցի բոլոր աշխատությունների ստեղծման ժամանակագրությանը, առաջին կատարումների, ձայնագրությունների և հրատարակումների պատմությանը:
Գրքի խմբագրական աշխատանքները կատարել է Աշխեն Մկրտչյանը: Տպագրությանը աջակցել է Արմեն Մանասյանը:
Շուշան Հյուսնունցի և Արսեն Բաբաջանյանի «Գագիկ Հովունց. ստեղծագործական դիմանկարի ուրվագծեր - զրույցներ կոմպոզիտորի հետ» գիրքը երկու ճանապարհ է մատնանշում' առաջին' մեծ արվեստագետի հետ շփումը կամրջում է տարբեր ժամանակներն ու սերունդներին, վերջիններիս երկխոսությունն էլ ենթադրում է նորի ծնունդ, երկրորդ' այսօրինակ մոտեցմամբ կարելի է անդրադառնալ նաև ժամանակակից մյուս կոմպոզիտորներին. սա է ժամանակի հրամայականը:
Էլեն Յոլչյան
«Գագիկ Հովունց. ստեղծագործական դիմանկարի ուրվագծեր»
0:16 - 27.Նոյեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
18/10/24 17:00
ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը
17/10/24 13:10
Տեղումները կլինեն թաց ձյան տեսքով․ Գագիկ Սուրենյան
02/10/24 17:20
Նոր ճակատ Ռուսաստանի համա՞ր. Գագիկ Մինասյան
02/10/24 15:40
Իրանին ռազմական հակամարտության մեջ ներքաշելը կարող է Արևմուտքի համար դառնալ նոր՝ երկրորդ ճակատ. Գագիկ Մինասյան
20/09/24 13:13
Դեռ կունենանք արևոտ օրեր. Գագիկ Սուրենյան
29/07/24 11:50
Վթարից ՊՆ 20-ամյա ծառայող է մաhացել․ նոր մանրամասներ
05/07/24 16:50
«ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել են ենթակայան, որտեղ նրանց ծեծի են ենթարկել․ կա 3 վիրավոր
03/07/24 12:30
Հրդեհ է բռնկվել Զովունի գյուղի մթերային խանութներից մեկում
01/07/24 11:59
ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայողը «Mercedes»-ով բախվել է դաշտում կայանված «Mercedes Sprinter»-ին
27/06/24 12:50
«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից
27/06/24 11:25
Սպասենք հաջորդ ցիկլոնին. Գագիկ Սուրենյան
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան