Գոյություն ունեն տանջանքների բազմաթիվ հայտնի թանգարաններ Պրագայում, Ամստերդամում, Հաագայում: Սակայն ամենավասարսափելին համարվում է Մդինա քաղաքի (Մալթա) տանջանքների թանգարանը: Այստեղ հավաքված են գիլյոտինների մեծ հավաքածու, եղունգների պոկելու սարքավորում և շատ այլ իրեր: Բացի այդ ինկվիզիցիոն զինանոցի պարագաների գործածումն այնքան իրատեսական է ներկայացված, որ հաճախակի խորհուրդ է տրվում լավ մտածել, նախքան այնտեղ մտնելը: Թանգարանը տեղակայված է այն տարածքներում, որտեղ իրոք բանտարկյալներ են պահվել: Տանջանքները և մահապատիժներն իրականացվել են հենց այստեղ: