Քիմ Քարդաշյանն աշխարհում ամենահայտնի աստղերից է. նրան սիրում են, ատում, քննարկում ու քննադատում, իսկ նորաձևությանը հետևող աղջիկները շտապում որսալ նրա նոր կերպարն ու կրկնօրինակել այն…

Ճիշտ գուշակեցիք :) FashionYan-ն այսօր կներկայացնի Քիմ Քարդաշյանի ոճային կերպարանափոխությունները:

Եվ այսպես, ինչպիսի՞ արտաքին ուներ հայազգի Քիմը, երբ նրան դեռ ոչ ոք չէր ճանաչում…kim_kardashian\kim00_8c9bd1030d84d633e275a98a4b5bf108[100065886]

Ինչպես տեսնում եք՝ աստղայինից բավական հեռու արտաքին: Տարիներ անց, սակայն, Քիմը կտրուկ փոխեց իր ոճը: Շատերն ասում եմ, որ նա բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ է արել իր անթերի տեսքն ապահովելու համար:

img_e0a5fb78713cbf9d8177b972b3a18de3

Արդյունքն ակնհայտ է, սակայն սա այն Քիմը չէ, որն արդեն մի քանի տարի է՝ չի իջնում աշխարհի հեղինակավոր կայքերի ու ամսագրերի առաջին էջերից:

1302784365_011_26933_11

Կարճ ժամանակ անց Քիմը հասկանում է, որ արտաքինն ընդգծելու համար պետք է դիմի շպարի գերբնական ուժին :)7-photo

Երկար ժամանակ Քիմը հավատարիմ է մնում իր մազերի ձևին և գույնին, սակայն նա էլ շատերի նման չդիմացավ և ստիպված եղավ թարմություն մտցնել իր արտաքինի մեջ:5

Այս կերպարով և այս երանգի մազերով Քիմը բավականին երկար ժամանակ ներկայացավ հանրությանը, սակայն ծննդաբերությունից հետո դիմեց կտրուկ քայլի՝ դառնալով շիկահեր:

img_490ff5a4280735fd98f5e49fd60fb8e3