Քանի որ միայն այս շաբաթ են լիցենզավորվել պարտադիր կուտակային կենսաթոշակային գումարների կառավարման առաջին երկու կառույցները, ապա ենթադրում եմ, որ կամավոր կերպով ոչ մի հայաստանցի չի անցել այդ համակարգին, ինչը նախատեսված է գործող օրենքով: Իսկ դա նշանակում է, որ հայաստանյան ոչ մի չինովնիկ կամավոր տարբերակով չի ընտրել այն, ինչ այսօր համատարած (1974-ից հետո ծնվածների համար) պարտադրում է իշխանությունը: Եթե դա այդքան լավ բան է՝ ինչո՞ւ չեք անձնական օրինակ ծառայել, Չպարոնայք իշխանավորներ, հը…