‎1. Պատմությանը, տվյալ ժամանակաշրջանին և անհատի գործունեությանը ծանոթ չեղող մեկը ֆիլմից դժվարությամբ բան հասկանա...
2. Պաթոս կար /ինչը բնական է և պետք է լիներ/, բայց շատ պրիմիտիվ էր ներկայացված էդ պաթոսը ու չէր նայվում:
3. Ռեժիսուրան... ֆիլմում գերակշռում են խոշոր պլանով կադրեր, որոնք շատ վատ են նկարված, այնքան վատ, որ հիմնականում դերասանների թիկունքն ես տեսնում ու կիսված գլուխները: Ստատիկ կադրերը շատ են:
4. Մասսայական մարտական կադրերը ևս համոզիչ չէին...
5.Դերասանական խաղը. ուրեմն, քաղաքում ում ճանաչում էինք / հատկապես տարբեր հանրային ժամանցի վայրերում աշխատող ժողովրդին/ մասսայական տեսարաններում կար :)/էս ուղղակի/:
Առաջին դերասանուհին' Անուշը, հենց առաջին կադրերից, դեռևս ոչինչ չխոսելով, ընդամենը շարժումներով արդեն այնքան վատ էր խաղում , որ աչքի զարնեց: Պողոսի դերակատարը սովորաբար շատ ավելի լավ ու համոզիչ է խաղում, քան այս ֆիլմում էր: Նժդեհի առաջին կերպարը հաջող էր ընտրված: Երկրորդ կերպարի իմ ընկալումը նրա կրիմինալ դերերից դենը չգնաց, չնայած որ սերիալ բացարձակ չեմ նայում ու մոլի հակա-սերիալական եմ :)): Դե, Քեշիշյանի որևէ ֆիլմ առանց Նազենու արդեն դժվարա պատկերացնել... no comment.
6. Կադր կար' Լենինի արձանով ու դեռևս կառուցվող հրապարակի շենքի մի հատվածով' էդ արված գրաֆիկան էնքան ոչ պրոֆեսիոնալ էր, որ հավաքված LEGO -ի տպավորությունն անխուսափելի էր:
Հիմա դրականի մասին :)
1. Sound rack -ը վատը չէր, լսվում էր:
2. Սյունյաց տեսարանները ևս վատը չէին / իհարկե վերապահումով/:
3. Դրվագներ կար, որ գեղեցիկ էին' երբ Նժդեհին ավետում են դստեր ծննդյան մասին. էնտեղ երգի ու երգողների դրվագ կա, որ լավն էր: Երբ նա դուրս է գալիս ու փռվում ձյան վրա / գեղեցիկ էր ու սիմվոլիկ/: ''Մակեդոնացին մեզ չի օգնել ստեղծել մշակույթ...'' ''մենք երբեք բարբարոսներ չենք եղել...'' լավն էր, բարձրաձայնման արժանի մտքեր: Լավն էր Նժդեհի մենախոսության պահը հայրենիքի հետ ու լավն էր ավարտն ու հնչեցված ամփոփիչ միտքը....''էլի հայ կա...''

Երևում էր, որ ԲԱՎԱԿԱՆԻՆ չարչարվել են ու ԲԱՎԱԿԱՆԻՆ աշխատանք են տարել / մեր պայմաններում ֆիլմ նկարելու/, թե որքանով է հաջողված յուրաքանչյուրն ինքն է դատում... ինձ համար թերևս էնքանով, որ ֆիլմի ավարտից հետո ընկերուհուս փոքրիկ աղջիկը, որը 2000-ականների սերունդն է, արտասվելով դուրս եկավ ու դեռ երկար չէր դադարում; Հետո ոգևորված կիսվում էր Նժդեհի մասին իր գիտելիքներով / փաստորեն դպրոցում ''Հայրենագիտություն'' են անցնում ու անցել են նաև Նժդեհ: Ես տեսա աղջնակի ապրումները, ոգևորությունը ու հասկացա, որ այնուամենայնիվ ֆիլմն ինչ-որ արժեք ունի, թեկուզ հենց միայն 2000-ականների սերնդի համար, որոնք տարբեր են շատ: Վստահ, նրանք ավելի լավն են լինելու' թե մեզանից' 80-ականների անցումային , հոռետեսությամբ ու ցինիզմով, թերահավատ ու քննադատել սիրող սերնդից, թե 90-ականների ջահելներից, որոնք ազատության, պայքարի , բայց հաճախ նաև ապատիայի ու պոֆիգիստական մոլուցքով են տարված ...որոնք նաև վարակված են տարբեր ախտերով, որովհետև իրենց համար ծնողները բավարար ժամանակ չեն հատկացրել / հասկանալի պատճառներով.../, որովհետև իրենց հերոսներին իմանալու ու հերոսներ ունենալու պակաս ունեն նաև...: Չէ, ամեն ինչ դեռ առջևում է, իսկ առջևինը հաստատ ԼՈՒՍԱՎՈՐ է լինելու :) !