
Երգչուհի Լոլիտան ծաղրել է «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման հաղորդավարին:
Երգչուհի Լոլիտան, ով հայտնի է իր հումորի զգացողությամբ և հիանալի ինքնահեգնանքով, օրերս դարձել էր «Երեկոյան Ուրգանտ» շոուի հերոսուհին:
Իվանն արտիստուհուն առաջարկել է մասնակցել «Абвгдерзость» խաղին: Խաղի իմաստն այն է, որ պետք է այբբենական կարգով շարել քարտերն ու դրանց վերաբերյալ «վիրավորանք» մտածել: Իվանը խաղի ընթացքում Լոլիտային անվանել է ուրախ «շապոկլյակ», իսկ ահա երգչուհին իր հերթին Ուրգանտին անվանել է «հիմար» տրինդյուկ:
Հաղորդավարն ու հանդիսատեսը գնահատել են էպատաժային երգչուհու հումորը: