Կնոջը տեսնելիս անհրաժեշտ է բարձրանալ տեղից և հարգալից ողջունել, փափկորեն սեղմել ձեռքը, ժպտալ: Ժպտալը ամենաէականն է: Չպիտի նստել մինչև որ կինը չնստի. Բազկաթոռը մոտեցնել ու օգնել կնոջը նստելու: Դա փափկանկատություն է, որ ցույց է տալիս հատուկ ուշադրություն: Կանայք սիրում են այն տղամարդկանց, որոնք հոգատար են իրենց նկատմամբ: Խոսելիս կնոջ նայելը և մերթ ընդ մերթ նրա կարծիքին դիմելը արդեն ինքուրույն մոտեցում է: Երբ կինը զգում է, որ հաշվի են նստում իր կարծիքի հետ, կսիրի քեզ…
Ստեփան Ալաջաջայան «Պարտություն»